Ով է Գագիկ Ծառուկյանի ապագա հարսի հայրը . (Լուսանկար)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։

Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը, նշանվել էր անցած ամառ և արտակարգ դրության ավարտից հետո պատրաստվում է պսակադրության։ Թեև նախապատրաստական աշխատանքեր են կատարվում, սակայն հարսանիքի օրը դեռևս հայտնի չէ:

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով հարսնացուն՝ Արփին, կիրթ և ավանդական ընտանիքից է: Նրա հայրը՝ Բյուզանդ Ավետիսյանը, մեծ հեղինակություն է վայելում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, մասնավորապես, Ռուսաստանի դաշնությունում:

Այժմ նրա ջանքերով ու նախաձեռնությամբ Ռուսաստանի կազմում գտնվող եւ մեծամասամբ մուսուլմաններով բնակեցված Բաշկորտոստան երկրամասի Ուֆա քաղաքում կառուցվում է նախադեպը չունեցող հայկական եկեղեցի:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *