Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած 30-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին:

Նրանք պնդում են՝ թեև Սեդայի անկետայում նշված է եղել դեղի հակացուցված լինելու մասին, սակայն բժիշկները հենց դա են տվել:

Նրանց խոսքով՝ Սեդայի հղիությունն անցել է առանց որևէ խնդրի և չգիտեն՝ ինչու այդպես եղավ։ Սակայն հակառակ հարազատների պնդումների՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մահացած ծննդկանի բժիշկ, «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ,

մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը հայտնել է, որ դեղի մասին, որից ալերգիա է առաջացել ծննդկանի մոտ, անկետայում գրված չի եղել և իրենք չեն իմացել, որ այն հակացուցված է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *