Որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել Արցախում զոհված Դավիթ Այդոևի մայրը

Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:

«Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն»,- հայտնում է նա:Հիշեցնենք, որ Դավիթ Այդոևն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ-ի օգոստոսի 10-ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երևանում։ Սովորել է Հայ-ամերիկյան բժշկական քոլեջում։

Զբաղվել է թեթև ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջրականում։Ըստ տեղեկությունների, հրամանատարի վիրավորվելուց հետո Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք:

Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։ Նա տիկին Լալիի միակ զավակն էր: 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *