Որդու հետ Արցախում է նաև Հրանտ Թոխատյանը. ՖՈՏՈ

Ակտուալ են դարձել լուսանկարներն ու տարատեսակ կադրերը սահմանից, որոնք իրենց էջերում հանրայնացնում են մեր հայտնի անհատներից շատերը: Այս առումով բացառություններից չէ նաև դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը:

Նա այս օրերին Արցախում է: Ընդ որում, դերասանն այնտեղ է ընկերների և որդու հետ: Այդ մասին իմանում ենք արտիստի սոցհարթակային վերահրապարակումներից:

Նա իր էջում վերահրապարակել է այս օրերին իր հետ միասին Արցախում գտնվող երաժիշտ Վազգեն Ասատրյանի հանրայնացրած լուսանկարները, որոնցում երևում են Հրանտ Թոխատյանն ու նրա որդին՝ Արամ Թոխատյանը:

Լուսանկարներում բոլորն էլ զինվորական համազգեստներով են: Լուսանկարների հետևի ֆոնից երևում է, որ նրանք գտնվում են Ստեփանակերտում:

Լուսանկարներից մեկում Հրանտ Թոխատյանն ու Վազգեն Ասատրյանը լեգենդար Կոմանդոսի հետ են: Հանրայնացված լուսանկարների ներքո շատ օգտատերեր նրանք անփարձանք ու բարի վերադարձ են մաղթել՝ ցանկանալով, որ Աստված նրանց պահապան լինի:

Նշյալ կադրերը ներկայացնում ենք հոդվածին զուգահեռ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *