«Որն է եղել մեր ամենակարեւոր սխալը». Նիկոլ Փաշինյանը Շուշին կորցնելու եւ դրա շուրջ խոսակցությունների մասին

Ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ. շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժմանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, որ կողմն է նման պահանջ ներկայացրել եւ դադարեցման համար ինչ առաջարկներ են եղել ռուսական եւ ադրբեջանական կողմերից:

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց հետեւյալը. «Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի  մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:

Ավելին ասեմ, քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին եւ փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը, եւ այդ ինչպես է դա տեղի ունեցել: Ինչքան ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոկրետ պատասխաններ տալ: Այստեղից եզրակացությունը հետեւյալն է. եթե կա դավաճանություն եւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվությու դավաճանությա մասին եւ հետո հրաժարվում է, ըստ էության, կոնկրետ տեղեկատվություն տալ, դա նշանակում է, ըստ էության, մասնակցություն դավաճանությանը: Եթե որեւէ մեկն ասում է, որ ինքն իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի, թե ովքեր են այդ հայտարարությունն արել եւ ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչը պաշտոնապես հայտարարվել է:

Ցավոք սրտի, այո, սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար էլի խմբերով տեղի է ոունեցել ներթափանցում քաղաք եւ ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»:

Նա նաեւ հավելեց. «Ես պատերազմի ընթացքում մի նրբության մասին եմ խոսել, եւ բերել եմ 2011-ի օրինակը, որ ամեն անգամ, երբ որեւ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար: Շատ կարեւոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից. Այո, կարող էինք, եթե համաձայվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները ներառյալ Շուշին: Բայց արդյոք դա էր այն քաղաքականությունը, որը ուզում էինք վարել: Ոչ դա չէր:

Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունը եւ մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այն մարտհրավերը, որ նետված էր Հայաստանին: Ցավոք, դա չբերեց այն արդյունքներին, որը մենք կցանկանայիք: Բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում:

Քաղաքական գործիչներ, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ:

Հիմա շուտ եւ ուշի տարբերությունը բովանդակային առումով չկա: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում: Ինչու ենք մենք, Արցախի իշխանությունները գնացել այս ճանապարհով. Քանի դեռ կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանել յդ ամեն ինչը, ՊԲ-ն, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն որոշել է կռիվ տալ մինչեւ վեերջ եւ նրանք հերոսաբար կռիվ են տվել մինչեւ վերջին վայրկյանը:

Բայց ցավոք սրտի, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Այո, մենք ենք դրա պատասխանատուն, որովհետեւ վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը: Դրա համար, այո, պատասխանատու ենք»:

Փաշինյանը հերքեց պնդումները, թե Շուշիի անկումից օրեր առաջ արդեն ռուս խաղաղապահները տեղափոխվում էին Հայաստան. «Այդպիսի բան չկա, դա բացարձակապես անհիմն տեղեկատվություն է: Խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո»:

Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում ձեր սեղանին տարբեր փաստաթղթեր են դրվել, որոնք ըստ որոշ մարդկանց պնդումների, բոլորն էլ ավելի նպաստավոր են եղել, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին եւ առանց որեւէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, եւ ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության: Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որեւէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը:

Որն է եղել մեր ամենակարեւոր սխալը. 1998 թվականից սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մեկ թեմա, որը եղել է շատ կոնկրետ ու չափելի. Դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Մեր քաղաքականությունը եղել է ձգել այս պրոցեսը, ժամանակ ձգել: Այո, ժամանակ կարելի է ձգել մեկ տարի, 5 տարի, 10 տարի, 15-20 տարի. Այո, ռեզինը կարելի է ձգել 4 մետր, 5 մետր, բայց մի X պահ այդ տեզինը կտրվում է: Այդ ռեզինը 2016-ի ապրիլյան պատերազմով արդեն կտրվել էր: Երբ ես ասում էի նոր կետ, ես նկատի ունեի, որ մենք պետք է փորձենք այդ կտրված ռեզինի տրամաբանությունից դուրս գալ եւ մեզ  դուրս դնել: Մեզ դա չի հաջողվել անել: Երբ դա չի հաջողվել, եւ ըստ էության, ռազմական սպառնալիքն է բերվել առաջին պլան, մենք ամեն ինչ արել ենք այս կարճ ժամանակաշրջանում… Ես չեմ ասում, որ 100 տոկոսով արվել է այն, ինչ հնարավոր էր անել, բայց դա եղել է մեր ֆոկուսը եւ 2020-ի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պատերազմի Ադրբեջանի հետ:

Բայց հետագայում պատերազմի մեջ ներգրավվեցին վարձկան ահաբեկիչները մեծ քանակությամբ եւ Թուրքիան: Սա դարձավ մեր անհաջողության պատճառը: Կարո՞ղ էինք մենք արդյոք կանխել այսպիսի զարգացումը: Այո, եթե համաձայնեինք այդ շրջանները հանձնել այդ շրջանները առանց Արցախի կարգավիճակի: Մենք որոշեցինք փորձենք պայքարել եւ դրա արդյունքում ստանալ ավելի բարենպաստ պայմաններ:

Այդ պայքարի ընթացքում շատ ուժեր, որոնք այսօր մեզ մեղադրում են դավաճանության մեջ, մեզ ասում էին, որ պետք է հանձնել: Մենք ասում էինք՝ ոչ, չենք հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ կա գոնե մեկ տոկոս տեսական, գործնական հնարավորություն, որ ՊԲ-ն կարող է կռվել ու դրանով ինչ-որ մի հարց լուծել: Երբ արձանագրել ենք, որ չկա այդպիսի հնարավորություն, գնացել ենք մյուս ճանապարհով: Ընդ որում, մենք դրանով գործնականում ոչինչ չենք կորցրել, որովհետեւ եթե մենք դա չնեինք, միեւնույն է, կկորցնեինք եւ 25-30 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *