Որքան է Ադրբեջանի ռազմական բյուջեն, և որքան է ծախսվում ամեն օր

Ընկերներ ջան,
Երեկ ամբողջ օրը համացանցն էի պրպտում մոտավոր հասկանալու համար ռազմական տեխնիկայի ու դրա հետ կապված ծախսերը: Ուսումնասիրել եմ տարբեր երկրների արտադրության տանկերը, БМП-ները, հակատանկային ու հակաօդային ուժերի նորագույն տեխնիկան:
– Մի տանկի գինը, տիկնայք ու պարոնայք, տատանվում է 1մլն դոլարից մինչև 6 մլն դոլար: Հակատանկային տեխնիկան՝ էլ ավելի թանկ: ՀՕՊ տեխնիկան՝ եռակի ավելի թանկ:
– Օրական կտրվածքով մեր բանակի ծախսերը կարող են հասնել 30-40 մլն դոլարի: Համեմատության համար՝ հարևան երկրի ռազմական բյուջեն (օֆիցիալ) կազմում է 2 մլրդ դոլար:


– Համահայկական հիմնադրամի տնօրենը համեստորեն խնդրեց հավաքագրել 1 միլիարդ դոլար: Սա, տարրական հաշվարկով, 10 մլն հայի դեպքում 100 եվրո է: ԸՆԴԱՄԵՆԸ 100 ԵՎՐՈ: Այսինքն էն ամենաքիչ փողը, որ դուք ծախսում եք Սարյանում գինի խմելու, Կասկադում ընկերներով հաշիվ փակելու, 1 հարսանիք (ծնունդ, կնունք) այցելելու: Եկեք էս փողը հիմա ծախսենք ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ կազմակերպելու համար:
– Չգիտեմ դուք անձամբ ոնց եք նայելու էն հերոս շարքային տղեքի աչքերին, երբ իրենք հետ գան, իսկ դուք ձեր բաժին քայլն արած չլինեք:
– Չգիտեմ դուք անձամբ ոնց եք նայելու միջազգային հանրության աչքերին, եթե ստիպված լինենք, ռազմամթերքի սպառման պատճառով, գնալ հրադադարի
– Չգիտեմ դուք անձամբ ոնց եք ձեզ զգալու ձեր հագած 100 եվրոյանոց պիջակում, երբ գիտեք, որ էս պահին մերօրյա նժդեհները կենացմահու կռիվ են տալիս առաջնագծում, որ 1 սմ հող չզիջեն:
Կռվում են, որ դուք ձեր գլուխը բարձր պահեք: Որ գլխիկոր չբացատրեք մայրաքաղաքի հյուրերին թե ինչի սենց, այլ ոչ նենց: Որ միշտ ներկայանաք հաղթողի կերպարում:
Իմ սուբյեկտիվ կարծիքով համեստ հայտարարված 1 մլրդը քիչ է, ցավալի քիչ: Նվազագույնը՝2 մլրդ պիտի հավաքագրենք, իդեալական սցենարի դեպքում՝ 4 մլրդ: Սա էն նվազագույնն է, որ կարող ենք անել: Ու պիտի անենք բոլորս՝ մի մարդու պես: Աշխարհին պիտի ցույց տանք հայերի միասնության մասին լեգենդի իրական պատկերը: Ու դա պիտի անենք այսօր:


Հուսամ ԱԺ պատգամավորները, որոնցից շատերը ընկերներս են, ավելի շատ գումար կփոխանցեն: Նույնը ՀՀ կառավարության անդամները:
Ամսի 5-ից 15-ը աշխատավարձ վճարելու ժամկետն է, բոլորս կկարողանանք մեր աշխատավարձի նվազագույնը 15-50%-ը փոխանցենք, ու չնեղվենք դրանից:
Մեր կուտակած խնայողությունը, երեխու նվերի փողը, նոր կոշիկը, ճամփորդության ծախսը, ամեն ինչ հիմա պիտի ուղղենք բանակին: Հայրենիքը մեր կարիքն ունի, յուրաքանչյուրիս կարիքը՝ Երևանից մինչև Անտարկտիդա, Արցախից մինչև Հավայան կղզիներ: Եթե ոչ հիմա՝ ճակատագրական էս պահին, էլ երբ պիտի տեր կանգնենք մեր երկրին:


Մոբիլիզացվե՛ք, ընտանիքի անդամներով, ծանոթ – բարեկամով հավաքվեք, յուրաքանչյուրդ ձեր չափով փոխանցում արեք: Արեք էնպես ինչպես անում եք ընկեր/ծանոթի ընտանիքում դժբախտ դեպքի մասին իմանալիս, ընկերոջը օգնության հասնելից, քաղցկեքով հիվանդ երեխայի համար գումար հավաքելիս: Քաղցկեղն էսօր չոքել է մեր դռանը՝ ազերի/թուրքի հետ պատերազմի տեսքով:
Վ. Մկրտչյան
Ու էս պատերազմը մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *