Որ ասում եք 44 օր խաբել եք, ճիշտը չեք ասել, սրանցից ավել էլ ո՞նց ասեին

Որ ասում եք մեզ 44 օր խաբել եք, ճիշտը չեք ասել: Բա սրանցից ավել էլ ո՞նց ասեին: Ձեզ անձնական նամակով գրեին որ վիճակը … ա՞

— Թշնամուն հաջողվել է գրավել Արցախի հարավային մասը (ու քարտեզի վրա ցույց ա տալիս) (Արծրուն)

— Թշնամին գտնվում է Շուշիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, եկեք պաշտպանենք մեր հայրենիքը (Արայիկ)

— Կամավորագրվեք, գնացեք զինկոմիսարիատներ, սա Սարդարապատ է (Նիկոլ)

— Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար (Արծրուն)

— Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ: (Արծրուն)

— Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ (Արծրուն)

— Հայեր Շուշին չի ընկնելու (Արծրուն)

— Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: (Արծրուն)

— Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է: (Արայիկ)

— Մեր բոլոր օղակի սպաները լեյտենանտից մինչև գեներալ 18-20 տարեկան զինվորների հետ թշնամու տանկերն են կանգնացնում։ Կյանքի գնով են կանգնացնում։ (Արծրուն)

— Ճակատագրական օրեր են, սա սովորական պատերազմ չէ։ (Արծրուն)

— Վերջին փամփուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրոհով էլ հաղթելու ենք: (Արծրուն)

— Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ (Արծրուն)

— Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի: Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: (Արայիկ)
… ու տենց գրեթե ամեն օր

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *