Որ չստացվի թե ձենս տաք տեղիցա գալիս, ասեմ՝ իմ տղան․․․ դերասան Գնել Սարգսյանի դիպուկ անդրադարձը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին

Որպեսզի չստացվի թե ձենս տաք տեղիցա գալիս,ասեմ,-իմ տղան այս տարի չորրորդ դասարանա արդեն,ու ինքը պիտի´ գնա դասի,դպրոց մտնելիս պիտի´ ջերմաչափվի,քանի որ երեխաները շատ են ու ամեն մեկը չի կարող անձնական ջերմաչափող ունենալ,

ուրեմն պիտի´ կանոնավոր հերթ կանգնի (միանգամից դա էլ կսովորի),դասի ժամանակ պիտի´ դիմակ կրի,որպեսզի բացի այն որ դա համավարակից պաշտպանվելու և պաշտպանելու ևս մեկ միջոց է,այլ նաև հանրության,դիմացինի,տվյալ դեպքում դասընկերոջ հանդեպ

պատասխանատվության գիտակցումը մեծացնու հիանալի դաստիարակչական հնարավորություն…
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Գնել ՍԱրգսյանը։
սովորենք ապրել կորոնավիրուսի հետ,այն արդեն կա ու ցավոք այլևս երբեք չի վերանալու,միայն կարող է մեղմվել կամ կանխվել համապատասխան դեղամիջոցի հայտնաբերման դեպքում,

իսկ դա առայժմ ինչպես ես եմ հասկանում սարերի ետևում է: Սիրելի աշակերտներ ևուսանողներ,լավ սովորեցեք,բացի լավ սովորելն էլ նախ սովորեք լինել հանրությանը պիտանի մարդիկ,ոչ թե մեզ նման եսասեր ու ինքնահավան,կներեք որ նախկին բորենիները մեզ էսպիսին են դարձրել,

եթե մենք մի փոքր միմիանց հանդեպ հարգանք ունենայինք,մի փոքր ավելի կարգապահ լինեինք դժվար թե դուք այսօր ստիպված լինեիք այս կանոններով դասի գնալ,բայց մենք փորձում ենք,փորձում ենք լինել լավը:Ժող.ջան իսկ Արայիկ Հարությունյանին փնովելուց առաջ էլ մտածեք,թե դուք ինքներդ ինչպես կվարվեիք եթե ձեր ուսերին դրված լիներ այն ծանրությունը որը առաջացել է համաճարակի հետևանքով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *