Ու՞մ եք տեսնում ՀՀ ղեկավարի պաշտոնում․Պետք է մինչև դեկտեմբերի 17-ը հավաքվի 100,000 քվե։Պարտադիր անցեք հղումով և քվեարկեք

Կարդացեք նաև՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դեռեւս չեն հանդիպել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԽ մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը։

Մեզ չհաջողվեց ուղիղ կապ հաստատել Վազգեն Մանուկյանի հետ։ Խորհրդի մամուլի քարտուղարը մեր զրույցում ասաց, որ ավելի նպատակահարմար է, որ վարչապետը հանդես գա Մանուկյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ․

Հիշեցնենք, սակայն, որ Վազգեն Մանուկյանն օրեր առաջ հայտարարել էր, թե հնարավոր է՝ առաջիկայում նախաձեռնի ՀՀ վարչապետի հետ հանդիպում եւ քննարկի՝ արդյոք իմաստ ունի՞ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

«Վարչապետը հանդիպման առաջարկ չի արել, եւ քանի որ հայտարարվեց, որ առավել նպատակահարմար կլինի, որ վարչապետը նախաձեռնի, պարոն Մանուկյանը դեռ չի նախաձեռնել»,- ասաց Գասպարյանը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ՝ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ անհասկանալի է, թե ինչու մինչեւ հիմա Մանուկյանը հրաժարական չի տվել։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ մամուլի պատասխանատուն իր անունից ասաց, որ չի կարծում, թե Ալեն Սիմոնյանն այն մարդն է, որ Մանուկյանը մեկնաբանի նրա ասածները։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *