«Ուզում եմ փոքրիկ մնալ». Վիկտորյա Սահակյանի 25-ամյակի նպատակները, ամենատխուր պահը և խնջույքի լուսանկարները

Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը երեկ դարձել է 25 տարեկան: Tert.am Life-ը ներկա է եղել հոբելյարի ծննդյան խնջույքին, լուսանկարել է երեկոյի հետաքրքիր մանրամասներն ու զրուցել նրա հետ:

«Եթե հաշվի առնենք, որ օրը սկսվում է գիշերը, այն ինձ համար բավականին հաճելի նախապատրաստական էր: Ընկերուհուս՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ գնացել էինք խնջույքի առևտուրն անելու, հենց Նորան էլ առաջինը շնորհավորեց ծնունդս: Հետո մայրս շնորհավորեց 00:05 –ին, քանի որ այդ ժամին եմ ծնվել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Վիկտորյան:

Դերասանուհին ծննդյան օրը նշել է նախապես վարձակալած առանձնատանը, ընկերների, մտերիմների հետ: 
«Հյուրերս շատ սիրուն դեմքեր էին, ավելի ուշ էլի մարդիկ միացան: Սիրուն օր ենք անցկացրել, շնորհակալ եմ բոլորին ներկա գտնվելու, շնորհավորանքների, մաղթանքների, բարի ու ճիշտ բառերի համար: Իրականում անակնկալները մարդիկ են իմ կյանքում` բավականին հետաքրքիր, տարբերվող, արվեստին սիրահարված, կիրթ: Երևի ծննդյանս օրվա միակ տխուր փաստն այն էր, որ ծնողներս կողքիս չէին, բայց իրենք էլ Կապանում են նշել իրենց սիրելի ու անկրկնելի աղջկա ծննդյան օրը»,-ժպիտով ասաց նա:

Դերասանուհու խոսքով`իրեն 25 չի զգում. «Վախենում եմ ծերությունից, նեղսրտում եմ այն փաստից, որ հիմա 25 տարեկան եմ, ուզում եմ փոքրիկ մնալ: Թող ներեն ինձ այն բոլոր 25 տարեկանները, ովքեր կարդում են այս հարցազրույցը,-ասաց նա և հավելեց, որ նպատակները շատ են, բայց դրանց մասին խոսելն անիմաստ է համարում, քանի որ դեռ չի իրագործել:

-Մարդիկ սիրում են խոսել չարած գործերի, դեռ կատարվելիք իրադարձությունների, ապագայի մասին, բայց ավելի լավ է` ապրել ներկայով»,-ասաց նա` ընդգծելով, որ իր ամենամեծ ձեռքբերումը մասնագիտությունն է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *