Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Ադրբեջանին, ներողություն եմ խնդրում Հայաստանից, եթե… Վլոդիմիր Զելենսկի

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որևէ երկրի»,- ասել է  Զելենսկին:Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:               

Հիշեցնենք՝ այսօր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:Սակայն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել էր Լեռնային

Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու մասին հայտարարություններն ու դրա հեղինակին խորհուրդ տվել դեղահաբեր ընդունել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *