Ուշագրավ մանրամասներ և բացառիկ լուսանկարներ Դավիթ Տոնոյանի գեղեցիկ ընտանիքից

ՊՆ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է սիրվել շատերի կողմից: Նրա գործունեության արդյունքները նկատելի են ու ակնառու:

Հիսուներեքամյա նախարարն ունի բավականին հարուստ կենսագրություն, աշխատանքային փորձ և հրաշալի ընտանիք:

Դ. Տոնոյանի կինը Զարուհին է: Ամուսինը կատակով նշում է, որ կինը կգերադասեր իրեն որպես հաջողակ գործարար տեսնել:

Ընտանիքում երկու զավակ է մեծանում՝ մեկ աղջիկ և մեկ տղա: Էմիլիան և Էդգարը ունեն հետաքրքիր նախասիրություններ, իսկ Էմիլիայի ամենից սիրած զբաղմունքը գեղարվեստական գրականություն ընթերցելն է:

Հայրը խոստովանում է, որ երբեմն վերցնում է դստեր գրքերից ու մեծ հաճույքով կարդում, սակայն ժամանակն ու զբաղվածությունը թույլ չեն տալիս այդպիսի սիրելի զբաղմունքներին տրվել:

Նախարարը ունեցած շատ քիչ ազատ ժամանակը սիրով անցկացնում է ընտանիքի անդամների հետ:

Նա ցավով է նշում, որ ժամանակի սղության պատճառով չի հասցնում բավարար չափով ուշադրության արժանացնել զավակներին, հետևել նրանց մեծանալուն և այլն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *