Ոuտիկանները փորձում էին տուգանել Փաստաբանների պալատի նախագահին դիմակ չկրելու համար, բայց վերջում իրենք իրենց տուգшնեցին (տեսանյութ)

Այսօր Հյուսիսային պողոտայում ինձ մոտեցան 4 nuտիկան, և արձանագրություն կազմեցին, այն պատճառաբանությամբ, որ դիմակը չէր ծածկում քիթս և

Ընդ որում, դիմակն այդպես էի կրում, քանի որ պարետի որոշմամբ սահմանված կանոնի համաձայն անհրաժեշտ է չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով:
Հետևաբար, ըստ նույն կանոնի պետք է դիմակին դիպչեի միայն ախտահանման միջոց ունենալու դեպքում, քանի որ դիմակս խոսելու ընթացքում իջել էր:

Չէի անդրադառնա այս միջադեպին, եթե արձանագրություն կազմող ոuտիկանները տիրապետեին ՀՀ վարչական իրավшխшխտման վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) ընթացակարգային կանոններին, որոնց պարտավոր էին տիրապետել:

Սա մտահոգիչ եմ համարում մեծ թվով մեր քաղաքացիներին տուգանելու ֆոնին, քանի որ անիրազեկ քաղաքացին չի կարողանում իրեն պաշտպանել:

Ի խախտումն ՎԻՎՕ 225 հոդվածի չբացատրվեց իմ իրավունքները, որոնք նախատեսված են ՎԻՎՕ 267 հոդվածում:

Արձանագրության համապատասխան հատվածում, որտեղ նախատեսված է իրավունքներս բացատրելու մասին իրենց գործողության նկարագրությունը, ոստիկանները գաղափար չունեին թե ինչ պետք է բացատրեն ինձ:

Եվ վերջում ոտիկաններից մեկը հպվեց իր դիմակին և երբ պարզեցինք, որ նա խախտում է թույլ տվել, մյուս ոստիկանը (00993) հավաստիացրեց, որ արձանագրություն կկազմեն (այդ պահին վերջացել էին արձանագրության բլանկները):

Ոստիկшնը պետք է այս դեպքում իմանա ընթացակարգային օրենսդրությունը և յուրաքանչյուր անգամ արձանագրություն կազմելիս պետք է հաշվի առնի գործի բոլոր հանգամանքները և ինքը չխախտի այն, ինչի համար տուգանում է մարդկանց:

Տուգանքի որոշում լինելու դեպքում այն վիճարկելու եմ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *