«Չեմպիոնը պատերազմի դաշտում…». Ռիո-ի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն է

Ռուս զինվորական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հետ:

Հրապարակմանը կից նա գրել է.

«Չեմպիոնը՝ պատերազմում:

Ում ասես չես հանդիպի Արցախում: Որպես իրական մարտիկ՝ Միհրանը հիմա առաջնագծում է»:

Նշենք, որ վերջին օրերին Միհրանը պարբերաբար հրապարակումներ է անում առաջնագծից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *