Չեմ կարծում, թե կգտնվի թեկուզ մի ծնող, որ իր երեխային այդպես չի համբուրել․ Այ միաբջիջ,եթե մինչև հիմա չես հասկացել, որ մայրական այդ համբույրը սիրո անմեղ, մաքրամաքուր արտահայտություն է, ուրեմն դու․․․

Չեմ կարծում, թե կգտնվի թեկուզ մի ծնող, որ իր երեխային այդպես չի համբուրել․ Այ միաբջիջ,եթե մինչև հիմա չես հասկացել, որ մայրական այդ համբույրը սիրո անմեղ, մաքրամաքուր արտահայտություն է, ուրեմն դու․․․

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Միաբջիջ ինֆուզորիայի մասին առաջին անգամ տեղեկացել եմ դպրոցում, մոտ 60 տարի առաջ, բայց թե իրենից ինչ է ներկայացնում, միայն հիմա լրիվ հասկացա, երբ աչքովս ընկավ իրեն հոգեբան հորջորջող, մադաթյանմիհրան երևույթի զառանցանքը։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը։

Այս միաբջիջը, որ հաստատ տառապում է մեծամտության մանիայով, իրեն Չերչիլ է երևակայում, ինչի վկայությունը իր` ծխամորճը բերանում նկարվելու անհաղթահարելի կիրքն է։ Այս երկոտանի միաբջիջը իզուր է ապրել իր կյանքը, իր գոյությամբ պղծելով այն շրջապատը, որում քարշ է տվել գոյությունը, քանզի մինչև հիմա չի հասկացել բնությունից ու Աս տծուց կենդանական աշխարհին տրված ծնողական բնազդի գոյության փաստն ու նշանակությունը։

Եվ այստեղ հարցը ամենևին էլ Աննան չէ, որովհետև բոլոր ծնողներն էլ իրենց սերը իրենց երեխաների նկատմամբ արտահայտում են համբույրի միջոցով։ Ասել է, թե մադաթյանմիհրան տգետը, սեռական ոտնձգության մեջ մեղադրելով Աննային, պի ղծ է անվանում մեզ բոլորիս, որովհետև չեմ կարծում, թե կգտնվի թեկուզ մի ծնող, որ իր երեխային չի համբուրել այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում։ Այդ միաբջիջին ուզում եմ ասել` եթե մինչև հիմա չես հասկացել, որ մայրական այդ համբույրը սիրո անմեղ, մաքրամաքուր արտահայտություն է, ուրեմն դու ընդամենը ինֆուզորիա ես։

Իսկ եթե ներսում կուտակած թույնը, մաղձն ու չարությունը դուրս ես թափել կնոջը նսեմացնելու, վարկաբեկելու դիտավորությամբ, ուրեմն ոտքի տակի փալաս ես։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *