Պшտերազմnւմ կորցնելով ընկերներին՝ հասկացել էր՝ գուցե հետ գալու հնարավորություն չունենա ու վերջին զրույցում ասել․.. ընկերը՝ զnhվшծ զինծառայող Ռազմիկ Բարսեղյանի մասին

20 տարեկան Ռազմիկ Բարսեղյանը դաստիարակված, դրական ու լուսավոր անհատականություն էր, ով միշտ երգում, պարում ոպ ծիծաղում էր։ Tert.am-ին այս մասին պատմեց Արցախյան մար տերում նահ шտակված Ռազմիկ Բարսեղյանի ընկեր Մերի Հովհաննիսյանը: «Ռազմիկին 4 տարի է, ինչ ճանաչում եմ,

բյուրեղյա մաքրություն ուներ, երբ 1-ին անգամ տեսա իրեն, 16 տարեկան էր, աչքերը մեծ էին, պայծառ, լուսավոր։ Այս չորս տարիների ընթացքում ես իրեն միշտ հիշում եմ այսպես վառ ու լուսավոր: 2019 թվականի հուլիս ամսից ծառայում էր Աշտարակում (Մուղնի): 2020 թվականի հունվար ամսից տեղափոխեցին Շուշի, իսկ հունիս ամսից Մատաղիսի դիրքերում էր, առաջ նшգծում։ Նա աստվածապաշտ

էր, հավատացյալ ընտանիքում է մեծացել, ու ինքն էլ շատ խորը հավատ եւ սեր ուներ առ Աստված, ու առհասարակ մարդկության հանդեպ ևս։ Էությամբ շատ բարի էր և մшր տի դաշտում վերացնելով թշ նшմուն, հոգու խորքում խորը սթրես էր ապրում, որի մասին վերջին անգամ կիսվել էր մոր հետ»,- շեշտեց Բարսեղյանի ընկերն ու ավելացրեց՝ Ռազմիկը վերջին անգամ զանգահարել էր հոկտեմբերի

վեցին։ «Ինձ թվում է՝ Ռազմիկը շատ վտш նգների միջով անցնելով և մшր տի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր, որ միգուցե էլ հետ գալու շանս չունենա, դրա համար մամային ասել էր՝ «լավ մնացեք, մամ»»,-պատմեց ընկերը: Մերի Հովհաննիսյանը ընդգծեց, որ Ռազմիկը դեռ համալսարան չէր ընդունվել, ցանկանում էին ծառայությունից հետո քույրիկի հետ միասին ընդունվել։

Պատմելով նш հшտակված հերոսի քաջության մասին՝ Մերին ընդգծեց, որ Աստված շատ փորձանքներից է փրկել Ռազմիկին ու նրա ընկերներին: «Մի անգամ նույնիսկ հիշել է Աստվածաշունչը, փոքրիկ աթոռին նստել, որպեսզի կարդա ու հենց այդ պահին թշ նшմու գնդ ակը անցել է գլխի վրայով»,- շեշտեց ընկերն ու պատմեց,

որ Ռազմիկը օգնել է դիրքերից իջեցնել աչքի առաջ զո հվшծ բոլոր մար տական ընկերների մարմինները, անգամ այն ժամանակ, երբ հրամանատարը ասել է, որ չի տալիս այդ հրամանը։ «Ինքը մш րտի դաշտում իրեն պահել է հերոսի նման, հասկացել է՝ ինչ բան է մարդ ուրանալը, սեփական կյանքը վտш նգելն անգամ զո հվшծ ընկերների մարմինները փրկելու համար»,- ասաց Մերին։ Ընկերոջ

խոսքով՝ Ռազմիկը իր մասին մեծ հիացմունքով էր արտահայտվում․ «Մի օր խոսքի մեջ նշեց՝ «Մերի, երբեք չէի մտածի, որ դու ինձ այսքան մտերիմ ու հարազատ մարդ կլինես», ես էլ ծիծաղեցի և շոյեցի գլուխը։ Ո՞վ կմտածեր, որ հերոսն է ինձ այդպիսի խոսքեր ասում։ Վերջին անգամ զինվորական համազգեստով եկեղեցում եմ տեսել, հարցրեց, թե երբ է հարսանիքդ, շատ էր ցանկանում ներկա լինել, չհասցրեց»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *