Պաուզա Անոն սրտի բարդ վիրահատությունից հետո խոսեց

Հիշեցնենք,որ Նարինե Ոսկանյանն այսօր վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։

Այդ մասին տեղեկացրեց Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում՚ գրելով

«Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:

Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։

Շնորհակալ ենք շատ բոլորիցդ։

Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է։
ՆարինեՍ, շուտափույթ ապաքինում »։

Հիշեցնենք, որ Նարինե Ոսկանյանը դիմել էր հանրությանը աջակցության խնդրանքով։ Նրա մոտ ախտորոշվել էր սրտի լուրջ խնդիր։ Նրա վիրահատության ու հետվիրահատական բուժման գումարը տրամադրել էին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ 3 մլն դրամ ու ամերիկաբնակ Գրիգոր Թերմենջյանը։ Բացի այդ բազմաթիվ մարդիկ ևս օգնության ձեռք էին մեկնել դերասանուհուն։

«Հայրենակիցներ ջան, խնդրում եմ, էլ գումար չուղարկեք։ Այդ գումարն արդեն կա։ Իմ վիրահատությունից ու հետվիրահատական բուժումից հետո ավելացած գումարը ես տրամադրելու եմ բարերարությանը։ Արժեր հիվանդանալ, որ հասկանայի, թե ինչքան հզոր է իմ հանդիսատեսը»,-ասել էր Ոսկանյանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *