Պատգամավոր Թագուհի Թովմասյանը Դադիվանքում է․ Տեսանյութ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է Դադիվանք: Այս առնչությւամբ նա հայտարարություն է տարածել.

«Մի վերջին անգամ Դադիվանքում… չեմ հավատում, որ էլ չենք գալու այստեղ։( չեմ ուզում հավատալ…Մոմ վառեցի մեր վիրավոր հայրենիքի ապագայի, անխուսափելի հզորացման, վերակառուցման համար՝ ապագա հաղթանակների անուղղելի լավատեսությամբ։ Մեր վիրավորներին շուտ ապաքինում, զինվորներին՝ ուժ ու կորով, փախստական դարձած մեր հայրենակիցներին՝ համբերություն, զոհված հերոսներին՝ հավերժ փառք։

Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *