Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր:

Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք:

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ, քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու:

Հարգանքով՝ ձեր Սոֆյա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը զրուցել է պատգամավոր հետ՝ պարզելու՝ արդյոք նա կլքի «Իմ քայլը» խմբակցությունը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *