Պարելը նորմալ երևույթ ա. Աշոտ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին

Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տարօրինակ հագուստներով, տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում:

Տեսանյութի տարօրինակությունն այն էր, որ հավաքվածները գտնվում են կիսաքանդ ինչ-որ շինությունում, տարօրինակ շարժումներ անողներից մեկը սպիտակ երկար խալաթով է, երաժշտությունն ու դրա ներքո «պարողների» շարժումները ևս անհասկանալի ու արտառոց են: Բացի պարողներից տեսանյութում երևում են նաև նստած երիտասարդներ, որոնք, կարծես թե, ոչ սթափ վիճակում են: 

Antifake.am-ի աղբյուրի պնդմամբ՝ տեսանյութում վարչապետի որդին գտնվում էր ոչ սթափ վիճակում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *