«Պարոն վարչապետ ձեզի լավ նայեք, մենք ձեր հետ ենք, Գյումրին ձեզ հետ է …». ինչպես գյումրեցիները դիմավորեցին վարչապետին

«Պարոն վարչապետ ձեզի լավ նայեք, մենք ձեր հետ ենք, Գյումրին ձեզ հետ է»,- այս խոսքերով գյումրեցիները դիմաավորեցին այսօր Գյումրի ժամաանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ զետեղեց և հարգանքի տուրք մատուցեց Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք հնչեցրին զոհերի հոգիների հանգստության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ հավաքված գյումրեցիների հետ, որոնք հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *