ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի․ ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան

ՊԲ մարտիկների պարգևատրումները լինելու են շարունակական։ Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հմուտ գործողություններով ապահովվել է ռազմավարական խնդիրների կատարումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։ Նրա խոսքով՝ դիակների փոխանակման համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար։ Այս պահին դրա միտումը չկա։Երեկ ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով ու բոլոր զորատեսակներով, հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։

ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։ Հակառակորդի կորուստները՝ 39 զրահատեխնիկա, 4` ՍՈՒ25 ինքնաթիռ, 3` ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն։ Թշնամական ԱԹՍ-ների արտադրության երկիրը, դրանց ղեկավարումը մեր կողմից բացահայտված է և վերահսկելի։

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան։Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը երեկ ձախողվել են։ Թշնամու նպատակը հյուսիսում և հարավում մեր պաշտպանությունը ճեղքելն է։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *