ՊԲ-ի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Շուշին

Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է հիմնականում Շուշիի ուղղությամբ. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին:

Պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»,-

ասել է Սարումյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ: Այդ հատվածում երկու ադրբեջանցի զինծառայող է գերեվարվել:Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *