Պետության շահերի մասին խոսացողը միլիարդներով հարկեր չի վճարել․․․արդարության մասին խոսացողը եղել է առաջին ընտրակեղծարարներից

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սա Հայաստանն է, որտեղ …
* անտառաճանաչը ցանկանում է կրթական համակարգի բարեփոխումներ անել
* եկեղեցու պատմության դասաժամերի համար պայքարողն անգամ խաչակնքվել չգիտի
* ազգային արժեքների համար պայքարողը ժամանակին դատվել է բռնաբարության հոդվածով
* պետության շահերի մասին խոսացողը միլիարդներով հարկեր չի վճարել
* ժողովրդի սոցիալական վիճակի մասին խոսացողը ամիսներով իր աշխատակիցների աշխատավարձերը չի վճարել


* արդարության մասին խոսացողը եղել է առաջին ընտրակեղծարարներից
* պատիվ-հարգանից խոսացողը սեփական խոսքը արժևորելու համար հայհոյանք է ուտում
* կենդանասեր ու բնապահպան ձևանալով վանդակի մեջ առյուծ են պահում, ու կենդանի էշ են կերակրում:
* ահաբեկում են, խոսալով սպասվող սովից, բայց հուսալով, որ դրա մասին հետո հիշող չի լինի
* սեփական կաշին փրկելու համար ամեն բան քաղաքականացնում են, անգամ միլիարդներով չվճարած հարկերը

Այո, սա Հայաստանն է, որտեղ ժողովրդի սոցիալական վիճակի մասին իբրև թե մտահոգվողները տարիներ շարունակ իրենց կազինոներով թալանել էդ ժողովրդին ու ընտանիքներ են քայքայել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *