Պետք է որքան հնարավոր է արագ դադարեցնել կրակը. Վլադիմիր Պուտին

Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը մեծ ողբերգություն է եւ Ռուսաստանը հույս ունի, որ կրակը շուտով կդադարի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝  «Россия 24»-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Սա ողբերգություն է, մենք շատ անհանգստանում  ենք, քանի որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մարդիկ: Բավական է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտավոր երկու միլիոն ադրբեջանցի եւ երկու միլիոնից ավել հայ», – ասել է Պուտինը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ կրակը շուտով կդադարի եւ կողմերին կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *