«Պիտի գնանք, աշխատենք ստեղծենք․..». արցախցիները վերադառնում են

Հրադադարի հայտարարությունից հինգ օր անց Երևանից Արցախ ուղևորվող առաջին երթուղին է։ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած հազարավորներից այսօր առավոտյան մեկնեց շուրջ 2 հարյուր արցախցի։ Ամեն օր Երևանի քաղաքապետարանից դեպի Ստեփանակերտ անվճար ավտոբուսներ են մեկնելու։

Արևիկ Աբրահամյանը Ասկերան է վերադառնում վախը սրտում։ Ամեն ինչ էլ մտքով անցնում է, երեխաների համար էլ անհանգիստ է, անկեղծանում է՝ «մենք գնում ենք մեր հողին ու տներին տեր կանգնենք», անվտանգության մասին էլ, ասում է՝ թող իշխանավորները հոգ տանեն։

«Ոնց որ արել են իրենք էլ թող մտածեն, ապրելը դժվար ա, վախենալով էլ լինի ապրելու են երեխաները: Վտանգավոր ա, բայց չգնանք՝ որտե՞ղ ապրենք», — ասաց Աբրահամյանը:

Լաուրա Բաբայանն ու ամուսինը Ճարտար են հետ գնում մռայլ մտքերով։ Պատերազմը կարող էին ավելի շուտ կանգնեցնել, զոհերն էլ քիչ կլինեին, ասում են արցախցի ամուսինները. «Կարող էին ավելի շուտ որոշում կայացնել, չարին, իհարկե, կարող էին: Եթե էդքանը տալիս են, տալիս են, մի քիչ շուտ կանգնեցնեին էլի, մեղք չեն էդ 18 տարեկան էրեխեքը»:

Բայց Շուշիի հարցում նրանք լավատես են։ Դեռ հույս ունեն, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել. «Հույս ունենք, որ Շուշին իրանց չեն տա, էդ հույսով ենք ապրում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *