Պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձրեք 100 դրամ` ամբողջ հասույթը ուղղելով զինծառայողների հիմնադրամին. Գոհար Աբաջյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր քայլելիս, երբ մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է մենք վերափոխվենք պատերազմից հետո` նպաստելու համար Հայաստանի և Արցախի` ամենասեղմ ժամկետներում վերականգմանը, երբ մտածում էի հանրային վարքագծի փոփոխության մասին, հանդիպակաց եկող մի երիտասարդ ձեռքի աղբը անհաղորդ դեմքով նետեց գետնին:Ու հասկացա. վարքագծի ու պատասխանատվության փոփոխությունը, ամեն քայլով պետությանը ոչ միայն չվնասելու այլև աջակցելու վարքագիծը պետք է սկսենք այսօրվանից: Եվ ամեն մի մանրուք կարևոր է:

Եվ ուրեմն` կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր մեծ սուպերմարկետների և խանութներին SAS Supermarkets, Yerevan City Supermarkets, PARMA Supermarkets, Նոր Զովք / Nor Zovq և այլ խանութներին

Վաղվանից կամ հնարավոր ամենասեղմ ժամկետներում պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձրեք 100 դրամ` գոյացած ամբողջ հասույթը ուղղելով զինծառայողների հիմնադրամին: Այդպիսով ոչ միայն գումարը կուղղենք պետությանը, այլև տարեց տարի կնվազեցնենք վտանգավոր աղբի թափոնը: ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ձեռք բերել կտորի տոպրակներ: Ի դեպ` դրանցից շատերի վաճառքից գոյացած հասույթը այսօր ևս ուղղվում է Արցախին:

Տարածեք սա` ձևակերպելով որպես հանրային պահանջ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *