Պուգաչովան պատրաստվում է բաժանվել Գալկինից. լրատվամիջոցներ

Սոցիալական կյանքում մասնագիտացած լրատվամիջոցները հաղորդեցին, որ աստղային շրջանակներում լուրեր են պտտվում Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի հնարավոր ամուսնալուծության մասին: Ինչպես նշում է «Телепрограмма»-ն` այս զույգի տարաձայնությունների մասին ենթադրությունները քննարկվում են ավելի քան մեկ ամիս: Թե ինչը կարող էր ընտանիքում խնդիրներ առաջացնել՝ անհայտ է:

Բայց թաբլոիդները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ զույգի մտերիմները չեն շտապում լուրերը հերքել: Այսպիսով՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ Պուգաչովայի նախկին ամուսինը, հեռուստատեսությամբ բավականին խուսափողական պատասխան տվեց թեմայի շուրջ: «Ինձ համար մի քիչ անպարկեշտ է մեկնաբանելը,- ասաց երգիչը «Չես հավատա» հաղորդման ժամանակ,-«Ես դրա իրավունքն ու պատճառը չունեմ»: Կիրկորովը նաև հասկացրեց՝ չնայած նախկին կնոջ հետ լավ հարաբերությունների մեջ է, նրանց ընտանեկան հարցերի մեջ չի խցկվում: Հետևաբար, որոշ լուրեր կարելի է իմանալ միայն սոցցանցերից: Երգչուհու ինստագրամում տեսնում է, որ արտաքուստ ամեն ինչ լավ է՝ «հիանալի երեխաներ, հիանալի ընտանիք, այգիներ, ամեն ինչ ծաղկում է»: «Ալլա Բորիսովնան հիանալի տեսք ունի», – ավելացրեց Կիրկորովը: Նիկոլայ Բասկովը նույնպես զուսպ էր. «Ես հավասարապես շփվում եմ երկու կողմի հետ:

Հետևաբար, ամեն ինչ իմ մեջ կպահեմ»: Ավելացնենք, որ ԶԼՄ-ներում և սոցցանցերում շրջանառվող լուրերից բացի, այլ հիմքեր չկան ենթադրելու, թե աստղային զույգը կարող է բաժանվել: Համաճարակի և ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում Պուգաչովան ու Գալկինը միասին զբաղվում էին տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ, ինչի մասին հայտնում էին սոցիալական ցանցերում: Հարաբերություններն անամպ են թվում:

Սահմանափակ տարածքում շատ սերտ հարաբերության հարկադրված ժամանակահատվածը կարծես բնավ չի հոգնեցրել ամուսիններին: Օրերս զույգը երեխաներին տարավ 1-ին դասարան: Պուգաչովան շատ ուրախ էր ու երիտասարդացած տեսք ուներ, նույնիսկ կարճափեշ զգեստ էր հագել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *