Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, քանի դեռ պահպանվում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 
     Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հետագայում իրավիճակի կարգավորման հնարավորություն է տալիս, նշել է նա:


     Նա հավելել է նաև, որ ըստ պաշտոնական տվյալների, Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 4 հազար մարդ․ «Իրականում, ես կարծում եմ՝ ավելի շատ»,-ասել Է Պուտինը՝ ընդգծելով, որ «դա ֆիլմ չէ, այլ ողբերգություն, որը տեղի է ունենում մարդկանց կյանքում, կոնկրետ ընտանիքների հետ: Այդ պատճառով արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,-պարզաբանել է ՌԴ նախագահը: 


     Շուշի քաղաքը հանձնելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ընթացքում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
     Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ հոկտեմբերին համոզել է Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականների վերադարձի պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել:
     Պուտինը խոստովանել է, որ չի հասկացել, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել խաղաղ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանից։ 


     Ադրբեջանն ինքը կորոշի, թե կոնկրետ որտեղ իր ինքնիշխան տարածքում կտեղակայվի համատեղ մոնիթորինգային կենտրոնը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *