Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում

Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարությանը համապատասխան՝ ուղարկված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը վերահսկում է հրադադարի ռեժիմը,

ուղեկցում է վերադարձող փախստականներին եւ մարդասիրական բեռները: Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է»,-ասել է Պուտինը դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *