Պուտինի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթուղթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Արամ Վարդևանյան

Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը այս պահին ՀՀ Սահմանադրությանը հակասում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած՝ ընկերներիս եւ ծանոթներիս։ ԿԱՐԴԱՑԵՔ այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձայն եք եղել այս 9 կետերին։

Արդյոք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեիք ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին, կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին եւ ոչ թե պատերազմ․․խնդրում եմ պարզապես մտածեք եւ վերլուծեք։

Որպես սահմանադրագետ կասեմ իմ կարծիքը կարճ․ Խնդրո առարկա փաստաթուղթը այս պահին ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է եւ չի կարող պարզապես ստորագրվել ՄԻԱՅՆ գործադիր իշխանության կողմից»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *