Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

Կրեմլի կայքը հայտնում է, որ քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինն եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն ու ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ անհանգստություն են հայտնել ընթացող լայնամասշտաբ պատերազմական գորևծողություններիեւ այնտեղ էքստրեմիստների ավելի լայն ներգրավածության մասով, որոնք գալիս են Սիրիայից եւ Լիբիայից:

Պուտինը Մակրոնին մանրամասն ներկայացրել է ՌԴ-ի քայլերը, որոնք ուղղված են կրակի անհապաղ դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը: Ընդգծվել է պատրաստակամությունը՝ շարունակելու ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ջանքերը, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ այլ հարցեր:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *