Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Առաջարկվել է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման հարցով քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով: Շարունակվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Երկու կողմերը լրջագույն մտահոգություն են հայտնել՝

կապված այն տեղեկությունների հետ, որ Մերձավոր Արեւելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են մասնակցել ռազմական գործողություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:    

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *