Պուտին. Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին։

«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ անհանգստացած ենք»,– ասել է նա։

Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ:

Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է  «Россия 24»-ը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *