Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իմ անձնական ճշտված տեղեկություններով՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը:

Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի պարոն Հարությունյանը»,- ասաց նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *