Ռազմիկ Ամյանը պլանավորում է արտագաղթել. նրան այդ հարցում կօգնի ձախ Հարութը

Վերջին շրջանում շոուբիզնեսի ամենապասիվ ներկայացուցիչների տասնյակում իր ուրույն տեղը զբաղեցնում է բոլորիս կողմից շատ սիրված Ռազմիկ Ամյանը: Նա նաև այն հազվագյուտ արտիստերից է, ով ձեռնպահ է մնում քաղաքական ու մշակութային ամենաքննարկվող թեմաների վերաբերյալ իր կարծիքը հայտնելուց: Վերջին ամենամարդաշատ վայրը որտեղ երևացել է Ռազմիկ Ամյանը՝ եղել է Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքը, որին նա զույգին երգ էր նվիրել ու ինքը անձամբ կատարում էր

Ռազմիկի պասիվությունը, իհարկե, պատահական չէ. բացի այն, որ նա չի ցանկացնում լինել կրիտիկակական թեմաների կիզակետում, նա նաև պատրաստվում է արտագաղթել:

Starnews.am-ի տեղեկություններով Ռազմիկ Ամյանը վերջերս դիմել է իր ուսուցչին՝ Ձախ Հարութին, խնդրելով նրան աջակցել արտերկրում «տեղավորվելու» ու հնարավոր կապերով նրա մշակութային գործունեությունը շարունակելու համար: Մեր տեղեկություններով Ռազմիկ Ամյանը արտագաղթելու է մոտ ժամանակներս, այժմ զբաղված է անհրաժեշտ թղթաբանական հարցերը լուծելով:


Տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցին Ռազմիկի պրոդյուսերի հետ, ում հեռախոսը հասանելի չէր: Կապ հաստատել Ձախ Հարութի հետ մեզ նույնպես չհաջողվեց: Starnews.am-ը վերոնշյալ անձանց հետ կապ հաստատելուց հետո, կհրապարակի նաև հավելյալ տեղեկություն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *