Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան օրը. ուշագրավ լուսանկարներ

Դերասան Ռ. Երանոսյանը նշում է ծննդյան երեսունիննամյակը: Նա Արմավիրի մարզի Լենուղի գյուղից է: Դպրոցական կրթության ավարտից հետո նա բարձրագույն կրթություն է ստացել «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում, որից հետո աշխատել է իր մասնագիտությամբ:

Նա հասցրել է խաղալ բազմաթիվ ֆիլմերում՝ կերտելով հետաքրքիր կերպարներ, հումորային նախագծերում է հանդես գալիս, հաղորդումներում նկարահանվում:

Դերասանը ծննդյան օրվա առիթով իր ինստագրամյան էջում հանրայնացրել է մի փոքրիկ հոլովակ, որը պատրաստել է Նատալի Երանոսյանը: Հոլովակում ինքը՝ դերասանն է՝ տարբեր տարիների կադրերում:

Հոլովակը կառուցված է Մայքլ Ջեքսոնի երաժշտության ներքո: Տարբեր տարիների ներկայացումների ավարտներից վերցված գեղեցիկ ու հուզիչ պահերի նկարահանումների հիման վրա կառուցված հոլովակը դերասանը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Բաա, մեծանում ենք»:

Դերասանն իր գործընկերներից ու հետևորդներից բազամթիվ գեղեցիկ ու հետաքրքիր բարեմաղթանքներ, նրա գործունեությունն արժևորող գնահատանքի խոսքեր է ստանում այսօր սոցիալական տարբեր հարթակներում:

Ռ. Երանոսյանի կյանքում մեծ նշանակություն է ունեցել Մայքլ Ջեքսոնի երաժշտության  հետ ծանոթությունը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *