ՌԴ նախագահը ստորագրել է ՀՀ-ի վերաբերյալ նոր օրենք. մանրամասներ

ՌԴ նախագահը ստորագրել է ՀՀ-ի վերաբերյալ նոր օրենք. մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է նոր օրենք:

Նա ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Դաշնային օրենքը Պետական դումայի կողմից ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին:

Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *