ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարցազրույցներում նշել էր, որ Արցախաադրբեջանական պատերազմի հիմքում ընկած է ոչ միայն տարածքային խնդիրը, այլ նաև էթնիկ խնդիրը և հիշեցրել էր, որ 90-ականներից ամեն ինչ սկսել էր էթնիկ զտումների փորձից` Սումգայիթում, Ղարաբաղում, Բաքվում:

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորից անդրադարձել է Հայոց ցեղաս-պանության թեմային.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը հիշեցրել է որոշ երկրներում Հայոց ցեղաս-պանության ժխտման համար քրեական հետապնդման պրակտիկան: «Ես համաձայն եմ ձեր առաջարկների հետ, իհարկե պետք է զգույշ լինել, սակայն անել դա: Եթե ​​որոշ երկրներում նախատեսվում է քրեական

պատիժ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, Աստված ինքը մեզ հորդորեց, հավանաբար, ընդունել համապատասխան մեխանիզմներ՝ պաշտպանելու ոչ վաղ անցյալի ճշմարտությունը»: Ռուսաստանի Դաշնության նախագահին կից մշակույթի ու արվեստի խորհրդի նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով հոկտեմբերի 27-ին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *