Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Մեր հարցին, թե արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։