Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:

Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *