Ռոբերտ Քոչարյանն ինչքան շուտ վերադառնա, այնքան լավ. Սամվել Գրիգորյանի հայտարարությունը

Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքում է նաև Նունե Եսայանը: Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, որին միացել էր նաև ինքը:

«Շատ հարգարժան մարդկանց հետ միասին միացել եմ այդ գաղափարին, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը: Էս ո՞ւր ենք գնում, մարդասիրություն, աջակցություն, չկա՞, կորե՞լ ա էդ ամեն ինչը: Թող լինի դատ, թող լինեն ապացույցներ, և եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն էդ մարդուն…:

Ես միացել եմ իմ կոլեգային. Սյուզանը, Սիրոշոն, նրա ամուսինը` Լևոնը, ես պարտավոր եմ լինել նրանց կողքին»,- ասել է նա:

Ճշտող հարցին, թե չի՞ զղջում դրա համար, երգչուհին պատասխանել է. «Բնականաբար ոչ: Ամեն քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, և ես կարող եմ լինել այն մարդու կողքին, ում կողքին համարում եմ, որ պետք է լինեմ…: Էս ինչ են անում: Անթույլատրելի է, չափն արդեն անցնում են: Էլ թույլ չենք տա»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *