Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը

Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գեւորգյանը:

«Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։ Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։

Այս պահին այսքանը։

Update. Նարինեն ու պարոն Հայրապետյանը կապվել են միմյանց հետ ու պայմանավորվել։

Ես իմ առաքելությունը կատարեցի, առողջություն բոլորիս»։

  • Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *