Ռուսաստանը մտնում է ակտիվ պայքարի մեջ. նոր զարգացումներ․ Տեսանյութ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: «Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում:

Այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Շոյգուն զրուցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարիի հետ եւ իր մտահոգությունը հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկությունների մասին: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ:

Բացի Ռուսաստանի Դաշնությունից հայտարարություններ կան նաև այլ երկրներից: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *