Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է և հայ ժողովուրդը. Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է «Россия сегодня»-ի ռուսաստանաբնակ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը: Սիմոնյանն իր հրապարակման մեջ քննադատություններ էր հնչեցրել Հայաստանի գործող իշխանության հասցեին:

Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանին Ռուսաստանի օգնության դիմաց, ՀՀ իշխանությունները, նույնիսկ, չեն ճանաչել Ղրիմը:

«Առաջին հերթին, Հայաստանը չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա ինչ է նշանակում, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ: Մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Դա ես ասել եմ Ստեփանակերտում իմ ելույթում: Ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության մեկ միասնական միջավայր են: Կա հակամարտություն, որի լուծման ձևաչափում Հայաստանն ունի իր պատկերացումները, Ադրբեջանն ունի իր պատկերացումները»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Սիմոնյանի այն դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները բանտարկել են Ռուսաստանի անդավաճան դաշնակից Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե անհատները:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցները Հայաստանում Փաշինյանը չէ, Պետրոսյանը չէ, Պողոսյանը չէ, Սարգսյանը չէ, Քոչարյանը չէ: Ռուսասատանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա շատ կարևոր հարց է: Շատերը բավական երկար ժամանակ իրենց ներկայացրել են, որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է և հայ ժողովուրդը»,- նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետը պատասխանել է նաև այն դիտարկմանը, թե Հայաստանում կան բազմաթիվ հակառուսական հասարակական կազմակերպություններ:

«Այդ բոլոր ՀԿ-ները ստեղծվել են այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի իշխանության ռուսամետության վրա: Դրանք բոլորը ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Եթե դրանք հակառուսական էին, ինչո՞ւ այն ժամանակ չէր կասեցվում դրանց գործունեությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *