Ռուսաստանի ՊՆ–ն թարմացրել է ռուս խաղաղապաների պատասխանատվության գոտին Արցախում

Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 13-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը:

Ի տարբերություն նախորդ նմանատիպ քարտեզների՝ նոր քարտեզում որպես ռուս խաղաղապաների պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև այստեղ խաղաղապահների դիտարկման կետի առկայության մասին նշում չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զի նվшծ ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրnհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

ՊՆ հաղորդագրության համաձայն, մի քանի ժամ տևած մшրտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

ՀՀ ԱԳՆ–ը հայտնել է, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *