Ռուստամ Գասպարյանն ու որդին կամավոր առաջնագիծ էին մեկնել երկրորդ օրը. նախկին պատգամավորի վիճակը ծանր է

Երեկ երեկոյան  ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:

Նա այս պահին հոսպիտալում է, քիչ առաջ ավարտվել է վիրահատությունը: Նշենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը հենց երկրորդ օրը որդու հետ միասին կամավոր մեկնել էր առաջնագիծ:

Իսկ ինչ ուղի է անցել ազատամարտիկը. 1989 թվականից նա մասնակցել է Արցախի ազատամարտին, «Սև Հովազ» վաշտի հրամանատարն է։ 1994-2000 թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից։ 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2017 թ․-ից հեռացել է ԲՀԿ-ից, քաղաքականությունից։ Պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *