Ռուս-թուրքական խաղն ուժգնանում է, այդ թվում’ Արցախի տարածքում… Մտնում ես Ֆեյսբուք ու «հիանում»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տղերքիցս մեկը իր ընկերների հետ դեռ Օմարի բարձունքում է, վիրավորված փեսաս նորից մեկնեց Արցախ, լիքը այլ կարգին տղերք նույնպես։ Ռուս-թուրքական խաղն ուժգնանում է, այդ թվում’ Արցախի տարածքում… Մտնում ես Ֆեյսբուք ու «հիանում» թե ինչ թեմաներ ենք քննարկում…

Պատերազմի ժամանակ էլ այսպես էր… Զարմանում էիր, որ լիքը մարդ սրճարանում նստելու, ռեստորան գնալու ժամանակ ուներ… Ոչ մի քննարկում, թե ինչպես վերացնենք պատերազմի հետևանքները, կանխատեսենք նոր ռիսկերը… ամեն ինչ հանգել է աթոռի շուրջ քննարկումների… բառերի, կոնտեքստից կտրված նախադասությունների շուրջ «բազաների», շարունակվող blame-game-ի, ամեն ինչի, բայց ոչ նրա, ինչը մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է’ պատերազմի սթափ ու սառը վերլուծության, որը չարեցինք ոչ 94-ից հետո, ոչ 2016-ից հետո, ոչ էլ հիմա…

Հետո մի զարմացեք, որ անընդհատ նույն կետում ենք ու նույն կոտրած տաշտակի առջև։

Հետո միշտ ուզելու ենք, որ այլոց տղերքը մինչև մահ մեռնեն, բայց ոչ սեփականը, ու ատենք բոլորին, ամեն ինչ…

Ու եթե թիկունքում պատերազմից մինչև այժմ դիվերսիաներ անող, ռեվանշի ձգտող ընդդիմության հետ ամեն ինչ պարզ է, անհույս, ապա այդպես էլ ոչ մի ոլորտում խոր փորձագետ, գիտակ չդարձած իշխանական թիմի «խռովքն» էլ անհասկանալի է…

Պատերազմը չի ավարտվել, տիկնայք և պարոնայք։ Բացի ստատուսները այլ բան չկա գրելու, խոսելու, քննարկելու?

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *