Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնային ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների մոնիթորինգի առաջադրանքները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա:

«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, քայլերթ կատարելով, ժամը 17.00-ին մտավ Ստեփանակերտ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում կողմերի շփման գծի երկայնքով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *