Սшհմռկեցnւցիչ դեպք. шնհшյտ անձինք քшնդել են Մшնվել Գրիգnրյшնի գերեզմшնն ու հшնել դին

Հունվարի 6-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: ARM24.net-ի տեղեկություններով, այդ օրը ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի

հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:

Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:

Հարազատներն այս մասին ոչ ոքի չեն տեղակացրել՝ ամաչել են կատարվածի մասին բարձրաձայնելուց, սակայն խնդրի շուրջ մտահոգված են ու այդ օրվանից ամենօրյա հսկողություն են սահմանել գերեզմանի մոտ: Նրանց մխիթարում է այն, որ գիշերը կենդանիները Արցախի հերոսի մարմինը չեն պղծել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ցանկությունն էր հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն նրա հարազատներին թույլ չեն տվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպել հուղարկավորությունը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *